Պարան

Սենյակում պարան կապեք ու դրա վրա տարբեր նվերներ ամրացրեք, 
օրինակ, կոնֆետ, փուչիկ և այլն: 
Երեխաներից յուրաքանչյուրը պետք է աչքերը փակած մոտենա պարանին ու իր համար նվեր ընտրի` այն ընդհանուր պարանից մկրատով կտրելով: 
Եվ այսպես մինչը նվերներն ավարտվեն:

Բնորոշիր Նոր Տարին

Երեխաները հերթով թվարկում են, թե ինչ է բնորոշ Նոր տարվան, 
օրինակ, Ձմեռ Պապ, Ձյունանուշ, Տոնածառ, ձյուն, նվերներ, 
խաղալիքներ, քաղցրեղեն և այլն: 
Այն երեխան, ով այլևս չի կարողանա տոնին բնորոշ երևույթ հիշել, 
խաղից դուրս է մնում: Հաղթում է նա, ով ամենաշատն է թվարկում ու մնում խաղի մեջ մինչև վերջ:

Տարբեր ձայներով

Խոսքի զարգացման համար լավ միջոց է տարբեր ձայներով երգն ու զրույցը: Երեխայի հետ երգեք շատ հասարակ մի երգ: 

Սկզբում երգեք սովորական ձայնով, հետո փոխեք ձայնը, աշխատեք, որ փոքրիկն էլ ցանկանա կրկնել:

Փորձեք տարբեր ձայներ.

-բարձր

-ցածր

-կամաց

-խլացրած (քթանցքերը սեղմել երգի ժամանակ):

Այս տիպի խաղը կօգնի երեխային կողմնորոշվել խոսքի դրսևորման տարբեր ձևերում:

Շունն ու կատուն

Ասացեք երեխային, որ դուք փոքրիկ մկնիկ եք, իսկ նա՝ կատու, որը որսում է մկներին: 

Բացատրեք երեխային, որ մկնիկները "պի-պի” են ասում, իսկ կատուները՝ "մյաու”: 

Կռացեք հատակին ու ասացեք. "Չե՛ս բռնի, չե՛ս բռնի”: 

Եվ արագորեն թաքնվեք սեղանի տակ, պահարանի ետևում, տարբեր սենյակներում: 

Երբ երեխան սկսի խաղալ և հասկանա խաղի իմաստը, փոխեք դերերը:

Այս խաղը զարգացնում է հիմնական մկանները: